Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2020, 1059 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 888–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

  Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 3-ի «Ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների մահվան դեպքերի առթիվ
հարուցված քրեական գործերի ուսումնասիրության նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու, դրա աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 888–Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշման 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 19-րդ կետով.
«19. Մինչև աշխատանքային խմբի գործունեության դադարումն աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմը «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառմամբ նախատեսված միջոցների հաշվին ապահովելու է որոշման N 2 հավելվածով հաստատված աշխատանքային խմբի անհատական կազմում ներգրավված և ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից չհանդիսացող անձանց
վարձատրության ֆինանսավորումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023