Վարչապետի որոշումներ

3 Հոկտեմբերի 2020, 1121 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 755-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 3-րդ մասով և 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 755-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառուցվածքում՝
1) ստեղծել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն.
2) աշխատանքի վերահսկողության վարչությունը միացնել աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությանը.
3) այդ կապակցությամբ որոշման հավելվածում՝
ա. ուժը կորցրած ճանաչել 27-րդ կետի 5-րդ ենթակետը,
բ. 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով.
«10) աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչություն։»:
 

Արխիվ

2024

2023