Վարչապետի որոշումներ

28 Հոկտեմբերի 2020, 1191 - Ա

ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:
2. Արմեն Կոտոլյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական
մարմնի ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն:  

Արխիվ

2024

2023