Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2020, 1244 - Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝
1. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի
և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի
հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են`
1) սոցիալական ոլորտ.
2) կրթության ոլորտ.
3) առողջապահության ոլորտ.
4) ձեռնարկատիրական ոլորտ.
5) ենթակառուցվածքների ոլորտ:
4. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:
5. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրագործման գործողությունների ծրագիր՝ ըստ սույն որոշման 3-րդ կետում նշված ոլորտների:

Հավելված1

Հավելված2

Արխիվ

2024

2023