Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2020, 1338 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1244-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 17-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1244-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.
1) որոշման՝
ա. N 1 հավելվածը տասներկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Ս. Անջարգոլյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար»,
բ. N 2 հավելվածում «Մ. Վիրաբյան» բառերը փոխարինել «Մ. Թանդիլյան» բառերով:  

Արխիվ

2022

2021