Վարչապետի որոշումներ

10 Դեկտեմբերի 2020, 1345 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու
մասին» N 859-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ կետերով նախատեսված միջոցառումների «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով.
2 27-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3 28-րդ կետով նախատեսված միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 29-րդ միջոցառման «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը» սյունակում «2020 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը՝ «2021 թվականի փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով։

Արխիվ

2024

2023