Վարչապետի որոշումներ

21 Դեկտեմբերի 2020, 1389 - Ա

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Համաշխարհային մաքսային կազմակերպության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանին 2021 թվականի հունվարի 20-22-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել):
2. Էդվարդ Հովհաննիսյանի և Սուրեն Մելիք-Իսրայելյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021
թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի
նախարարություն ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին
հաշվետվությունը:

Արխիվ

2022

2021