Վարչապետի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 1411 - Ա

ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Ֆուտբոլիստ, մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում
Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

հավելված

Արխիվ

2022

2021