Վարչապետի որոշումներ

25 Դեկտեմբերի 2020, 1426 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1695-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը հաստատելու մասին»
N 1695-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ, 4-րդ, 6-10-րդ կետերի երրորդ սյունակում «2020» թիվը փոխարինել «2021» թվով.
2) 3-րդ կետի երրորդ սյունակում «նոյեմբեր» բառը փոխարինել «մարտ» բառով.
3) 4-րդ կետի երրորդ սյունակում «սեպտեմբեր» բառը փոխարինել «հուլիս» բառով.
4) 7-րդ կետի երրորդ սյունակում «հոկտեմբեր» բառը փոխարինել «մայիս» բառով.
5) 8-րդ կետի երրորդ սյունակում «հոկտեմբեր» բառը փոխարինել «ապրիլ» բառով.
6) 9-րդ կետի երրորդ սյունակում «դեկտեմբեր» բառը փոխարինել «հոկտեմբեր» բառով.
7) 10-րդ կետի երրորդ սյունակում «դեկտեմբեր» բառը փոխարինել «հունիս» բառով:

Արխիվ

2022

2021