Վարչապետի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 1453 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ անհատական կազմը՝
Ա. Ապիտոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Մարալչյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար
Վ. Հունանյան - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական
Ա. Ավագյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ
Թ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետ
Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ
Ա. Բաղդադյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի տեղակալ
Ռ. Սահակյան - ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի առաջին ջոկատի պետի տեղակալ-շտաբի պետ
Ս. Ավետիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Ա. Առաքելյան – ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության միջազգային անվտանգության համագործակցության և խաղաղապահության բաժնի վարիչ
Գ. Մելիքյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության միջազգային իրավունքի և ազգային օրենսդրության բաժնի վարիչ
Ա. Բալդրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ
Ա. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության գեոդեզիայի և քարտեզագրության բաժնի պետ
Բ. Նազարյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների կառավարման բաժնի պետ
Ռ. Մինասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի դաշտային աշխատանքների հետազոտման և համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
Հ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի փորձագետ
Ա. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների 1-ին բաժնի կցորդ (հանձնաժողովի քարտուղար)»:

 

Արխիվ

2024

2023