Վարչապետի որոշումներ

20 Հունվարի 2021, 44 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին 2021 թվականի հունվարի 27-ին և 29-ին տրամադրել չվճարվող արձակուրդ:
2. Գեորգի Ավետիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:
 

Արխիվ

2024

2023