Վարչապետի որոշումներ

16 Փետրվարի 2021, 130 - Ա

ԳԱԳԻԿ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Գագիկ Իսախանյանին 2021 թվականի փետրվարի 17-ից 19-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (Ստեփանակերտ)՝ աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Գագիկ Իսախանյանի գործուղման գիշերակացի և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման
ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականին՝ Արցախի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

 

Արխիվ

2024

2023