Վարչապետի որոշումներ

22 Փետրվարի 2021, 152 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 760-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 760-Ա որոշման հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտե։

Արխիվ

2024

2023