Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2021, 190 - Ա

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ (ԿԻՈՏՈ) ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի բարձրաստիճան հատվածին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի մարտի 5-ից 11-ը, իսկ կոնգրեսին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանին 2021 թվականի մարտի 5-ից 13-ը գործուղել Ճապոնիա (Կիոտո):
2. Ռուստամ Բադասյանի և Արփինե Սարգսյանի՝ Ճապոնիա (Կիոտո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Արտակ Ապիտոնյանի գործուղման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի գիշերավարձի ծախսերը կատարել՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ճապոնիա գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։

Արխիվ

2024

2023