Վարչապետի որոշումներ

9 Մարտի 2021, 219 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1891-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1891-Ա որոշման հավելվածով հաստատված ինքնակամ կառույցների հետ կապված օրենսդրական կարգավորումների վերանայման միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմում՝
1) Ռ. Գրիգորյան- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ բառերը փոխարինել Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ բառերով.
2) Տ. Մանուկյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պատոնակատար բառերը փոխարինել Հ. Դավթյան - Քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ բառերով.
3) Կ. Համբարձումյան - Երևանի քաղաքապետի խորհրդական բառերը փոխարինել Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ բառերով:

Արխիվ

2024

2023