Վարչապետի որոշումներ

11 Մարտի 2021, 237 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածի 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Հանձնաժողովը, մյուս կողմի հետ համաձայնեցված, կարող է ունենալ նախագահի մեկից ավելի տեղակալներ՝ նշանակված համապատասխան ոլորտում իրավասու պետական կառավարման համակարգի այլ մարմնից»:
2. Որոշման հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հանձնաժողովի նախագահի՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է սույն աշխատակարգի 20-րդ կետում նշված միջկառավարական հանձնաժողովի փոխգործակցության համար: Հանձնաժողովի նախագահի՝ պետական կառավարման համակարգի այլ մարմնի ներկայացուցիչ հանդիսացող տեղակալը պատասխանատու է մյուս կողմի հետ համաձայնեցված ոլորտներում տվյալ մարմնի գործառույթներից բխող օրակարգային հարցերի համար:»:

Արխիվ

2024

2023