Վարչապետի որոշումներ

12 Մարտի 2021, 245 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 539-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 6-ի «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 539-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով.
«3. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։».
2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

հավելված

Արխիվ

2024

2023