Վարչապետի որոշումներ

24 Մարտի 2021, 288 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 20-ի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու զարգացման աշխատանքներին աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1248-Ա որոշման N 1 hավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Մինասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար» բառերը փոխարինել «Վ. Քերոբյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով.
2) «Դ. Գևորգյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Արղամանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական» բառերով.
3) «Է. Նանյան» բառերը փոխարինել «Վ. Ղազարյան» բառերով.
4) «Ա. Մուսայան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Սողոմոնյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ» բառերով.
5) «Ա. Թանանյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Մանգասարյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ» բառերով.
6) «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ» բառերով.
7) «Ա. Ղարաբեգյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Ա. Եգանյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ» բառերով.
8) «Վ. Լալայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ» բառերը փոխարինել «Մ. Շահինյան – ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար» բառերով:

 

Արխիվ

2024

2023