Վարչապետի որոշումներ

31 Մարտի 2021, 311 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 765-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 765-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարար» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական» բառերով.
2) «Ռ. Սաֆրաստյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Կարաբեկյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերով.


3) «Ս. Սաֆարյան - Զբոսաշրջության կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ս. Հայոցյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ» բառերով:

 

Արխիվ

2024

2023