Վարչապետի որոշումներ

2 Ապրիլի 2021, 325 - Ա

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին 2021 թվականի ապրիլի 12-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության միասնական հայեցակարգին առնչվող հարցերի քննարկման, «Պրոդ-Էքսպո-2021» միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հեռանկարների ընդլայնման, ռուսաստանյան գործարարների հետ Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները քննարկելու նպատակով։
2. Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023