Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2021, 341 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 29-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 71-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Է․ Աղաջանան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «Ա․ Թորոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար» բառերով.
2) «Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերով.
3) «Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերով.
4) «Տ. Եսայան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա․ Ֆիդանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» բառերով։
 

Արխիվ

2024

2023