Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2021, 395 - Ա

ՀԱՍՄԻԿ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ, ԱՎԵՏԻՍ ՊԵՐՅԱՆԻՆ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության հարցերով բաժնի պետ Հասմիկ Ահարոնյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության գյուտերի և օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ Տաթևիկ Միքայելյանին 2021 թվականի ապրիլի 19-21-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Հասմիկ Ահարոնյանի, Ավետիս Պերյանի և Տաթևիկ Միքայելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023