Վարչապետի որոշումներ

21 Ապրիլի 2021, 420 - Ա

ՍԵՐԺԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանին 2021 թվականի մայիսի 20-22-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Բուխարա)` Ճանապարհաշինարարների միջազգային խորհրդի կողմից կազմակերպվող միջազգային ավտոարշավով նախատեսված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
2. Սերժիկ Պետրոսյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Բուխարա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023