Վարչապետի որոշումներ

6 Մայիսի 2021, 481 - Ա

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԹՈՒՐ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արթուր Մամիկոնյանին 2021 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ)՝ սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործընթացների՝ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների Ռուսաստանի Դաշնություն արտահանման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:
2. Արթուր Շատվորյանի և Արթուր Մամիկոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023