Վարչապետի որոշումներ

13 Մայիսի 2021, 518 - Ա

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարտ Դրմեյանին 2021 թվականի մայիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրոպայի խորհրդում կիրառվող կոնվենցիաների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, Ռուսաստանի Դաշնության օրենսդրության և պրակտիկայում մարդու իրավունքների սահմանադրական և միջազգային երաշխիքների արդյունավետ իմպլեմենտացիային առնչվող թեմաների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին և վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Արխիվ

2024

2023