Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2021, 521 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԵՂՐԻԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԵՏ-ԲԱԺՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված՝ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքը՝
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման միջգերատեսչական խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):
2. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել ծրագրի իրականացման խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սահմանել, որ ծրագրի աշխատանքները համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
5. Հանձնարարել ծրագրի իրականացման խորհրդի կազմում ներառված մարմիններին (իսկ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի ղեկավարին և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալին՝ առաջարկել)՝ որոշումն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել խորհրդի անդամների տվյալները (անունը, ազգանունը, հեռախոսը և էլեկտրոնային փոստի հասցեն)։

հավելված1

հավելված2

 

Արխիվ

2024

2023