Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2021, 525 - Ա

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ԱՇՈՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին 2021 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպելու նպատակով:
2. Էդվարդ Հովհաննիսյանի, Աշոտ Մուրադյանի և Էդգար Գևորգյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2024

2023