Վարչապետի որոշումներ

17 Մայիսի 2021, 529 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների չորրորդ փուլին, ինչպես նաև Արդյունաբերության գծով խորհրդատվական կոմիտեի 5-րդ և Առևտրի գծով խորհրդատվական կոմիտեի մաքսասակագնային, ոչ սակագնային և պաշտպանիչ միջոցների
ենթակոմիտեի 82-րդ նիստերին մասնակցելու նպատակով 2021 թվականի մայիսի 25-27-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Վարոս Սիմոնյանի, Արմեն Եգանյանի, Նաիրա Կարապետյանի և Էմմա
Մովսիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը և
«COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական
գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։  

հավելված

Արխիվ

2024

2023