Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2021, 557 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 349-Ա որոշման մեջ «նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին» բառերը փոխարինել «նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 118-Ա և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու մասին» N 160-Ա որոշումներում «Վարոս Սիմոնյանին» բառերը փոխարինել «Ավագ Ավանեսյանին» բառերով:

Արխիվ

2024

2023