Վարչապետի որոշումներ

27 Մայիսի 2021, 575 - Ա

ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հունիսի 2-ից 14-ը ներառյալ:
2. Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:

 

Արխիվ

2024

2023