Վարչապետի որոշումներ

15 Հուլիսի 2021, 759 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ, ԴՈՒԴՈՒԿԱՀԱՐ ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

հավելված

Արխիվ

2024

2023