Վարչապետի որոշումներ

23 Հուլիսի 2021, 784 - Ա

ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ
հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 3-ը ներառյալ:
2. Ռուստամ Բադասյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին
տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:  

Արխիվ

2024

2023