Վարչապետի որոշումներ

26 Հուլիսի 2021, 785 - Ա

ԱՐԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին 2021 թվականի օգոստոսի 20-22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ)՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և
Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզերի միջև համագործակցության շրջանակներում Նիժեգորոդի մարզի Նիժնի Նովգորոդ քաղաքի հիմնադրման
800-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով։
2. Արարատ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Նիժնի Նովգորոդ)՝ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023