Վարչապետի որոշումներ

27 Հուլիսի 2021, 794 - Ա

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ, ԱՎԱԳ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի
նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի հուլիսի 29-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ առևտրատնտեսական
ոլորտին առնչվող հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման
հնարավորությունները քննարկելու նպատակով։
2․ Վահան Քերոբյանի, Ավագ Ավանեսյանի և Արմեն Այվազյանի՝ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան
գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

Արխիվ

2024

2023