Վարչապետի որոշումներ

30 Հուլիսի 2021, 766 - Ա

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ,
6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու
վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի
կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի
N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի:  

հավելված

Արխիվ

2022

2021