Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2021, 814 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1955-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ազատ տնտեսական գոտիների
հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1955-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Ա. Ավանեսյան» բառերը փոխարինել «Ն. Տերյան» բառերով.
2) «Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալի պաշտոնակատար» բառերը փոխարինել
«Ա. Փիրումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերով։  

Արխիվ

2024

2023