Վարչապետի որոշումներ

11 Օգոստոսի 2021, 846 - Ա

ԱՐԹՈՒՐ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին 2021 թվականի օգոստոսի 12-13-ը
գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) հանձնարարությունները ժամանակին
կատարելու, Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին»
տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակի առնչությամբ համաձայնեցված որոշումների կայացման, ինչպես նաև հանձնաժողովում անցկացվելիք խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Արթուր Շատվորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ
կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան
պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին՝ գործուղումից վերադառնալուց
հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին
հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023