Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2021, 861 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի`
Բանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021 թվականի
ինն ամսում հատկացնել 1,680.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «1195. Հասարակության և պետության
հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում
արարողակարգային միջոցառումների կազմակերպում» ծրագրի «11001. Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման
աշխատանքներին աջակցություն» միջոցառման իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցներից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական
դասակարգման «Հուղարկավորության նպաստներ բյուջեից» հոդվածով):
 

Արխիվ

2024

2023