Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2021, 860 - Ա

ԳԵՈՐԳԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի
Ավետիսյանին 2021 թվականի սեպտեմբերի 7-9-ը ներառյալ գործուղել Լեհաստանի
Հանրապետություն (քաղ. Կարպաչ)` «Եվրոպան առաջնորդների որոնման մեջ»
խորագիրը կրող 30-րդ տնտեսական գիտաժողով/ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Գեորգի Ավետիսյանի` Լեհաստանի Հանրապետություն (քաղ. Կարպաչ)
գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախը, օրապահիկը և ՊՇՌ
թեստը) կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական
բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված
կեցության ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին։
3. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի
Ավետիսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023