Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2021, 862 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի
8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և
դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող
ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական
կազմերը հաստատելու մասին» N 44 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմից հանել
«Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության համակարգման բաժնի պետ» բառերը:
 

Արխիվ

2024

2023