Վարչապետի որոշումներ

19 Օգոստոսի 2021, 886 - Ա

ԳԵՂԱՄ ՇԱԽԲԱԶՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության
տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին տրամադրել 2019-2020
թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի
մասը՝ 2021 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 3-ը ներառյալ:
2. Գեղամ Շախբազյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի
ղեկավարին կփոխարինի քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
 

Արխիվ

2024

2023