Վարչապետի որոշումներ

26 Օգոստոսի 2021, 893 - Ա

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 910-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու դեպքերի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:
2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը՝
1) որոշման պահանջները սահմանված ժամկետում չկատարելու, որոշման փոփոխությունների նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 124-րդ կետի պահանջների խախտմամբ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.
2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:
3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով`
Արթուր Հովսեփյան - վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.
Նաիրա Ճնգրյան - վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.
Նորայր Նազարյան - վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան.
Մարիանա Շաքարյան - վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ:

 

Արխիվ

2024

2023