Վարչապետի որոշումներ

1 Սեպտեմբերի 2021, 930 - Ա

ԱՐՄԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին 2021 թվականի սեպտեմբերի 20-22-ը գործուղել Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս)՝ «Հայաստանի անվտանգ տրանսպորտային համակարգ» երկկողմ համագործակցության շրջանակներում կայանալիք ավտոճանապարհային, երկաթուղային և ավիացիոն ոլորտի քննարկումներին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Սիմոնյանի՝ Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023