Վարչապետի որոշումներ

7 Սեպտեմբերի 2021, 955 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 732-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 732-Լ որոշման հավելվածում՝
1) 11-րդ կետը լրացնել նոր՝ 15.1-ին և 15.2-րդ ենթակետերով.
«15.1) արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի նկատմամբ վերահսկողության իրականացումը.
15.2) արտադրական կանեփի օրինական շրջանառության փուլերում նմուշառման և փորձաքննությունների իրականացումը.».
2) ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ 27-րդ կետը լրացնելով հետևյալ նոր՝ 4.1-ին և 4.2-րդ ենթակետերով՝
«4.1) Արտադրական կանեփի վերահսկողության իրականացման վարչություն:
4.2) Նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչություն:»:

 

Արխիվ

2024

2023