Վարչապետի որոշումներ

9 Սեպտեմբերի 2021, 968 - Ա

ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2021 թվականի սեպտեմբերի 10-13-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Կիև)՝ «Միասին
ուժեղ ենք» միջոցառմանը մասնակցելու, աշխատանքային հանդիպումներ ունենալու, նոր կապեր ստեղծելու և համայնքային հարցեր քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Հայաստանի
Հանրապետության վարչապետի աշխատակազմի Հայաստան-սփյուռք գործակցության ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Արխիվ

2024

2023