Վարչապետի որոշումներ

13 Սեպտեմբերի 2021, 979 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 726 - Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հունիսի 30-ի N 582-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 726-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը․
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով՝
«1.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը որոշվում է համապատասխան նախարարի կողմից։».
3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

հավելված

Արխիվ

2024

2023