Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2021, 1005 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին (համաձայնությամբ) նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

Արխիվ

2024

2023