Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2021, 1026 - Ա

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐԳԱՄ ԱՐԱՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին և ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արգամ Արամյանին 2021 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի 2022-2026 թվականների ռազմավարական նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Վահե Հովհաննիսյանի և Արգամ Արամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահե Հովհաննիսյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023