Վարչապետի որոշումներ

17 Սեպտեմբերի 2021, 1028 - Ա

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2021 թվականի սեպտեմբերի 20-22-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 65-րդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:
2. Վահե Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վահե Գրիգորյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Արխիվ

2024

2023