Վարչապետի որոշումներ

23 Սեպտեմբերի 2021, 1046 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 752-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Անվտանգության խորհրդի գրասենյակի կանոնադրությունը և հաստիքացուցակը հաստատելու մասին» N 752-Լ որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «III. Քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչություն» ենթաբաժնում՝
ա. «3.3. Սփյուռքի հարցերով բաժին» պարբերությունից հանել 35-րդ կետը և «Ընդամենը՝ 3» բառեը փոխարինել «Ընդամենը՝ 2» բառերով,
բ. 26-րդ կետի «Վարչության ավագ մասնագետ 5» բառերը փոխարինել «Վարչության ավագ մասնագետ 6» բառերով, իսկ «Ընդամենը՝ 12+8» բառերը՝ «Ընդամենը 13+7» բառերով։

Արխիվ

2024

2023